Մարդիկ քիչ են հավատում մեզ Samsung-ի պատճառով. Apple
Apple ընկերությունը կրկին իր բոլոր խնդիրների համար մեղադրում է Samsung ընկերությանը, գրում է vestifinance.ru-ն։
ԱՄՆ Սան Խոսե քաղաքի դաշնային դատարանը որոշում է տուգանքի չափը, որը կորեական ընկերությունը պետք է վճարի իր ամերիկյան մրցակցին։ Եվ Apple-ի ներկայացուցիչները չեն պատրաստվում գնալ փոխզիջման։
Apple-ի մարքեթինգի բաժնի ղեկավար Ֆիլ Շիլերը, դատարանում հանդես գալով որպես վկա, ներկայացրել է խնդրի մասին իր պատկերացումները։ Նրա խոսքով՝ Samsung-ը վնաս է հասցրել ընկերության հեղինակությանը և ընդհանրապես ամերիկյան խաղակցի բիզնեսին՝ կրկնօրինակելով իրենց յուրահատուկ սարքավորումները, մասնավորապես՝ iPhone-ը և iPad-ը։
Մենեջերի խոսքով՝ Samsung-ին հաջողվել է փոխել սպառողի վերաբերմունքը Apple-ի արտադրանքի նկատմամբ։ «Այժմ մեզ համար ավելի դժվար է հետաքրքրություն առաջացնել մեր արտադրանքի հանդեպ, և մարդիկ կասկածի տակ են դնում մեր նորարարություններն ու դիզայնը։ Samsung-ը հարվածել է Apple-ի հեղինակությանը՝ որպես մեծ դիզայների և նորարարի»,- ասել է նա։










