Դեպրեսիան հանգեցնում է արագ ծերացման. հետազոտություն

12:57 • 18.11.13

Դեպրեսիան կարող է զգալիորեն արագացնել ծերացման գործընթացը, հայտնում է The Daily Mail-ը` վկայակոչելով հոլանդացի գիտնականների հետազոտությունը:

 

Գիտնականները նման եզրակացության են հանգել` համեմատելով ավելի քան 2400 մարդու վերջնամաս (telomere) կոչվող բջջային կառուցվածքները: Հետազոտողների թվում եղել են ինչպես դեպրեսիա ունեցող, այնպես էլ դրանից զերծ մարդիկ:

 

Վերջնամասերը գտնվում են քրոմոսոմների ծայրերին և պաշտպանում են ԴՆԹ-ն վնասվածքներից: Դրանց երկարությամբ կարելի է հասկանալ մարդու տարիքը: Իսկ ամեն անգամ բջիջների կիսվելով վերջնամասերը կրճատվում են:

 

Մարդիկ բնական եղանակով տարեկան միջինը ԴՆԹ-ի 14-20 հիմնային զույգ են կորցնում` մարմնաչափերով: Այնինչ դեպրեսիա տարած մարդկանց դեպքում նրանց վերջնամասերը կարճ են ԴՆԹ-ի 83-84 զույգով:

 

Ըստ այդմ` դեպրեսիան ծերացումն արագացնում է մոտ 4-6 տարով: Իսկ ամենակարճ վերջնամասերն ունեցել են դեպրեսիայի խրոնիկ և ծանր ձևերն ունեցող մարդիկ:
 

Դեպրեսիան հանգեցնում է արագ ծերացման. հետազոտություն