Google-ն ու Microsoft-ը միջոցներ են ձեռնարկել արգելված նկարների դեմ պայքարի համար
Google և Microsoft ընկերությունները մի շարք միջոցներ են ձեռնարկել երեխաների նկատմամբ սեռական բռնության պատկերների տարածման դեմ պայքարելու համար, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Daily Mail-ին:
Նորամուծությունների շնորհիվ Bing և Google որոնողական համակարգերում արգելափակվել է 100 հազար որոնողական հարցում: Դիտարկիչները նաև զգուշացում են ցուցադրում, որ այդ բովանդակությունն անօրինական է: Համակարգը մշակում է հարցումներ 150 լեզվով, նշում են ընկերության ներկայացուցիչները:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, որն ավելի վաղ հանդես էր եկել այդ սահմանափակումների օգտին, հայտնել է ընկերության քաղաքականությանն իր հավանությունը:










