Google map-ի քարտեզները բացահայտում են անապատացման մակարդակը ողջ աշխարհում (շարժանկար)
Երկրի քայքայման պատճառ են հանդիսանում մոլորակի անապատացումը, բնական հրդեհները և փոթորիկները, ինչը բավականին մանրամասնորեն պատկերվում է Google map-ի քարտեզների շնորհիվ։
ինչպես գրում է Daily Mail-ը՝ Google-ի բարձրորակ քարտեզները ցույց են տալիս, թե 2000-2012 թվականներին ինչպես է վերացել համաշխարհային անտառների մոտ 1.5 մլն քառ կմ տարածքը։ Համեմատության համար նշվում է, որ կորսված անտառային տարածքը հավասար է Ալյասկայի նահանգի տարածքին։
Քարտեզներն ստեղծվել են ՆԱՍԱ-ի գիտարշավախմբի, Google-ի աշխատակիցների և Մերիլենդի համալսարանի հետազոտող գիտնականների կողմից՝ Landsat արբանյակից ստացված պատկերների միջոցով։
Մինչ այդ արված համեմատությունները յուրաքանչյուր երկրի տվյալների վերաբերյալ առանձին-առանձին ցույց չեն տվել իրական պատկերը, ինչպես նշում են Մերիլենդի համալսարանի գիտնականները։ Landsat արբանյակի կողմից ստացված լուսանկարները ցույց են տալիս հիմնական անտառային տարածքների կորուստները՝ Ամազոնում, Կոնգոյում և Ինդոնեզիայում։ Գիտնականները պարզել են նաև, որ անապատացման մակարդակը վերջին տարիներին մեծացել է գրեթե յուրաքանչյուր երկրում։














