Գիտնականները հայտնաբերել են աշխարհի հնագույն սառցաբեկորը (տեսանյութ)

14:48 • 18.11.13

Գիտնականները միջազգային գիտարշավի շրջանակներում հայտնաբերել են մեր մոլորակի հնագույն սառցաբեկորը, որի տարիքը 1.5-2 մլն տարի է։

 

Ինչպես հայտնում է Газета-ն, 3 կմ երկարություն ունեցող սառցաբեկորը, որը գտնվում է Անտարկտիդայում, կօգնի մասնագետներին հասկանալ մոլորակի կլիմայի փոփոխման նրբությունները։

 

Դրա հնագույն շերտերն ուսումնասիրելու դեպքում գիտնականները նաև պատկերացում կկազմեն, թե ինչպես է Երկրի կլիման փոփոխվելու ապագայում։
 

 

Գիտնականները հայտնաբերել են աշխարհի հնագույն սառցաբեկորը (տեսանյութ)