Իրանցիները ստեղծել են նոր տեսակի անօդաչու
Թեհրանի ավիաբազայում ներկայացվել է իրանական արտադրության նոր տեսակի անօդաչու թռչող սարք՝ Fotros-ը, որի գործողության շառավիղը 2 հազար կմ է, հայտնում է Взгляд-ը։
Նորույթն ունի ռազմավարական նշանակություն, ինչպես նաև տպավորիչ չափեր։ Թռիչքի ժամանակ դրա առավելագույն բարձրությունը 8 հազար մետր է, իսկ թռիչքի տևողությունը՝ 24-30 ժամ։
Հեղինակների խոսքերով՝ այն կարելի է օգտագործել ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական նպատակներով։
Սեպտեմբերի վերջին Իրանը հայտարարել էր «որսված» ամերիկյան անօդաչուների հիման վրա ստեղծված թռչող սարքերի զանգվածային արտադրության մեկնարկի մասին։










