Լոնդոնը սեփական դոմենը կստանա համացանցում

13:14 • 18.11.13

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնը դարձել է աշխարհում 2-րդ քաղաքը, որը սեփական դոմենը կստանա համացանցում։
Ինչպես նշում է Euromag-ը, առաջինն իր դոմենը ստացել է Նյու Յորքը։

 

Իսկ Լոնդոնի սեփական դոմենի ստեղծման մասին հայտարարել է London&Partners կազմակերպությունը, որն առաջ է տանում քաղաքի շահերը բիզնես ոլորտում։

 

«.london»-ով վերջացող կայքերը հնարավոր կլինի գրանցել արդեն 2014թ. գարնանից։ Կազմակերպությունն արդեն 20 հազարից ավելի դիմում է ստացել կայքերի գրանցման համար։
 

Լոնդոնը սեփական դոմենը կստանա համացանցում