Microsoft-ը խոշոր հողատարածք է վարձակալել Մյունխենում՝ շտաբ-բնակարան կառուցելու համար
Microsoft ընկերությունը 26 հազ. քմ տարածք է վարձակալել Մյունխենում՝ նոր շտաբ - բնակարան կառուցելու համար, հայտնում է Интерфакс-ը՝ վկայակոչելով Colliners International ընկերությանը, որը գործարքում ներկայացնում է վարձակալի կողմը։
Microsoft-ն ընտրել է ARGENTA Group ընկերության վերջին ազատ տարածքներից մեկը Մյունխենի Parkstadt Schwabing թաղամասում։ Այս գրասենյակը կդառնա ընկերության՝ մեծությամբ երկրորդ ներկայացուցչությունը Եվրոպայում՝ Փարիզի գրասենյակից հետո։
Շտաբ - բնակարանի շինարարությունը կսկսվի 2014-ին։ Ընկերության 1800 աշխատակիցների տրամադրության տակ կլինի սրճարան, ֆիտնես կենտրոն և գրասենյակային տարածքներ՝ հագեցած տեխնիկայի վերջին ճիչով։ Շինարարությունը նախատեսվում է ավարտել 2016-ին։










