Sony PlayStation 4-ի վաճառքներն առաջին իսկ օրը գերազանցել են 1 մլն-ը

11:19 • 18.11.13

Sony ընկերության PlayStation 4 խաղային կցորդների վաճառքները Հյուսիսային Ամերիկայում առաջին իսկ օրը գերազանցել են 1 մլն միավորը, հայտնում է The Financial Times-ը:

 

Ըստ աղբյուրի` սա լավագույն մեկնարկն է խաղային պլատֆորմների վաճառքների պատմության մեջ:

 

Sony Computer Entertainment-ից նույն առիթով ասել են, որ գնորդները ֆանտաստիկ են արձագանքել, և իրենք հույս ունեն, որ վաճառքները հաջող կլինեն նաև Եվրոպայում և Լատինական Ամերիկայում: Վաճառքներն այնտեղ կսկսվեն նոյեմբերի 29-ից:

 

Sony-ն ծրագրում է 3 մլն խաղային կցորդ վաճառել մինչև օրացուցային, և 5 մլն` մինչև ֆինանսական տարվա ավարտ` մարտ ամիս:


PlayStation 4-ի ամերիկյան գինը 399 դոլար է:
 

Sony PlayStation 4-ի վաճառքներն առաջին իսկ օրը գերազանցել են 1 մլն-ը