Airbus A380-ի՝ վահանակով կառավարվող մոդելը հնարավոր չէ տարբերել իրական ինքնաթիռից (տեսանյութ)
Գերմանիայում ներկայացվել է Airbus A380 ինքնաթիռի կրկնօրինակը, որը հնարավոր է ղեկավարել հեռակառավարման վահանակով, գրում է Daily Mail-ը՝ նկատելով, որ երբ այն թռչում է օդում, հնարավոր չէ տարբերել իրական Airbus A380-ից։
Հեռակառավարվող ինքնաթիռի թևերի բացվածքը 5.5 մ է, այն կշռում է 68 կգ և համալրված է 4 ռեակտիվ տուրբիններով։
Այս ինքնաթիռն իրական մոդելից փոքր է 14 անգամ։
Airbus A380-ն իր առաջին թռիչքն իրականացրել է 2005թ. ապրիլին, իսկ 2007թ. այն սպասարկում է Singapore Airlines ավիաընկերությանը։










