Ամերիկացին պահանջել է իր սպանված որդու լուսանկարը հեռացնել Google Maps-ից

10:25 • 19.11.13

ԱՄՆ-ում բնակվող Խոսե Բարերան Google ընկերությունից պահանջել է Google Maps-ից հեռացնել իր սպանված տղայի լուսանկարը, հայտնում է KTVU-TV-ն:

 

Բարերայի որդին` 14-ամյա Քևինը, սպանվել էր 2009-ի օգոստոսին: Ոստիկանությունը նրա մարմինը գտել էր Ռիչմոնդի երկաթուղու մոտ` հրազենային վնասվածքներով:

Այժմ Google Maps-ում ներառված լուսանկարում պատկերված են ոստիկանները և Բարերայի որդու դին: Լուսանկարն արված է արբանյակից:

 

Նա ասել է, որ այդ լուսանկարի ցուցադրումն այլ մարդկանց անիմաստ է, դա ցավ է պատճառում իր ամբողջ ընտանիքին:

 

Ըստ փորձագետների` Google-ն ամենայն հավանականությամբ չի բավարարի այս խնդրանքը, քանի որ մշտապես է ստանում վիրավորական նկարները հեռացնելու պահանջներ, որոնք չի կատարում:

Բարերան, սակայն, վճռական է անգամ դատարան դիմել և չի զիջի ինտերնետ հսկային:
 

Ամերիկացին պահանջել է իր սպանված որդու լուսանկարը հեռացնել Google Maps-ից