Ճապոնիան կարող է անհետանալ Երկրի քարտեզի վրայից. ԶԼՄ-ներ
Ճապոնիան մոտ ժամանակում կարող է ջնջվել Երկրի քարտեզի վրայից, հայտնում է Обозреватель-ը՝ վկայակոչելով Huffington Post Canada-ին։
Իր տեղեկությունում պարբերականը հիմնվում է էկոլոգիայի հարցերով կանադա-ճապոնացի փորձագետ Դևիդ Սուձուկիի կանխատեսումների վրա, որը նկարագրում է Ճապոնիայի նոր՝ ավելի քան 7 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի հնարավոր հետևանքները։
Փորձագետը նշել է, որ Ֆուկուսիմայում ատոմակայանի սարսափելի վիճակը Ճապոնիային աղետով է սպառնում։ Նրա խոսքով՝ «Ֆուկուսիման իրենից սարսափելի տեսարան է ներկայացնում, որը միայն կարելի է պատկերացնել»։
«Նոր երկրաշարժի դեպքում Ճապոնիայի վերջը կգա, իսկ Հյուսիսային Ամերիկայի արևմտյան ափի ամբողջ բնակչությունը պետք է տարհանվի»,- ասել է մասնագետը։
Գիտնականը կարծում, է որ նոր ստորգետնյա ցնցման առաջացման ռիսկն առաջիկա 3 տարում հավասար է 95%-ի։
Բացի այդ, հետազոտողը մեղադրում է Ճապոնիայի կառավարությանը, որ վերջինս կանխամտածված նվազեցնում է ատոմակայանում աղետի իրական չափերը՝ զուր հրաժարվելով միջազգային օգնությունից։










