22 համաշխարհային պրեմիերա. մեկնարկում է Լոս Անջելեսի ավտոշոուն (լուսանկարներ)
Լոս Անջելեսում այսօր բացվում է ամենամյա ավտոշոուն` LA Auto Show-ն, որը խոշորագույններից մեկն է ԱՄՆ-ում, հայտնում է gazeta.ru-ն։
Չնայած LA Auto Show-ի համեմատաբար տեղական բնույթ ունենալուն, այնտեղ կկայանան մի շարք մեքենաների նոր մոդելների պրեմիերաներ, որոնց թվում են Porsche-ի քրոսովերը, նոր Subaru Impreza WRX սեդանը և Mini հեչբեքը:
Բրենդների կտրվածքով այս տարի ավտոշոուում կկայանա 22 համաշխարհային պրեմիերա` BMW-ից, Chevrolet-ից, Ford-ից, Honda-ից, Land Rover-ից, Mercedes-Benz-ից, Mini-ից, Nissan-ից, Porsche-ից և Subaru-ից:
Մամուլի համար ավտոշոուն սկսվում է նոյեմբերի 19-ից, սակայն սովորական այցելուները կարող են վայելել ավտոշոուն նոյեմբերի 22-ից դեկտեմբերի 1-ը:
LA Auto Show-ն անց է կացվում 1907-ից, ամեն տարի միջոցառմանը ներկա է լինում 900 հազար մարդ:






















