Ինչպիսին է նոր Boeing 777X-ը, որն ավիաընկերությունները գնում են խենթի պես. Business Insider (լուսանկարներ)
Դուբայում այս շաբաթ կայացել է Dubai Air Show միջոցառումը, որի շրջանակներում Boeing ընկերությունը ներկայացրել է երկար սպասված 777X կոմերցիոն ինքնաթիռը՝ տեղեկացնելով, որ արդեն 4 ավիաընկերություն 95 մլրդ դոլարով գնել է դրանից 259 օրինակ։

Ինչպես նշում է Business Insider-ը, 777X-ը 777 մոդելի թարմացված տարբերակն է, որն ավելի երկար է և համալրված է նոր, երբևէ ստեղծված ամենաորակյալ GE9X շարժիչով։

777X շարքի ինքնաթիռները ՝ 777-8X-ն ու 777-9X-ը, նախատեսված են 350 և, համապատասխանաբար, 400 ուղևորի համար։

Հայտնի է, որ Fly Emirates ավիաընկերությունը նոր օդանավերից պատվիրել է 150 հատ, Qatar Airways-ը՝ 50, Etihad Airways-ը՝ 25, իսկ Lufthansa-ն՝ 34 հատ։

Ներկայում 777X-ը մշակման փուլում է։ Դրա արտադրությունը կսկսվի 2017թ., իսկ առաքումը 2020թ.։










