Լեգենդի վերադարձը. Ford-ը նշել է Mustang-ի վերածննդի ամսաթիվը
Ամերիկյան Ford Motor Co ավտոարտադրողը դեկտեմբերի 5-ին կներկայացնի նոր սերնդի Mustang ավտոմեքենան՝ որոշելով 2005-ից ի վեր առաջին անգամ ամբողջությամբ թարմացնել մոդելը, գրում է Корреспондент-ը։
Նոր Mustang-ը, որը հաջորդ տարվա գարնանը կնշի իր 50-ամյակը, կստանա ժամանակակից դիզայն, առավել խնայող շարժիչ, գրում է Reuters-ը։
Բոլոր նորարարությունները նախատեսված են ամերիկյան շուկայից դուրս գնորդներ գրավելու համար։ Նախատեսվում է, որ Mustang-2015-ը վաճառքում կհայտնվի հաջորդ տարվա ամռանը։
Ford-ը թարմացված մոդելը միաժամանակ կներկայացնի Դիրբորնի, Միչիգանի, Նյու Յորքի, Լոս Անջելեսի, Բարսելոնայի, Շանհայի և Սիդնեյի գրասենյակներում։










