8 պատմական փաստեր, որոնք չեն համապատասխանում իրականությանը

08:35 • 21.11.13

Business Insider-ը ներկայացրել է 8 պատմական իրողություններ և փաստեր, որոնց մասին սխալ պատկերացում է տարածվել ողջ աշխարհում:


1. Եգիպտական բուրգերը հրեա ստրուկները չեն կառուցել:


Հայտնի առասպելն այն մասին, որ հրեա ստրուկներն են կառուցել բուրգերը, չի կարող իրականություն լինել, քանի որ հրեաներն այդ ժամանակաշրջանում գոյություն չեն ունեցել: Իր այս դիտարկումը Associated Press-ին հայտնել է Երուսաղեմի Հրեական համալսարանի պրոֆեսոր Ամիհաի Մազարը:


Հետագա հնագիտական պեղումները ցույց են տվել, որ եգիպտացիներն իրենք են կառուցել հսկա բուրգերը: Ինչպես աղբյուրին հայտնել է Բեռլինի Եգիպտական թանգարանի նախկին տնօրեն Դիթեր Ուիլդունգը, կառուցողները ստրուկներ չեն եղել, քանի որ այդ հսկա կառույցները հնարավոր էր կանգնեցնել միայն փարավոնին նվիրվածության շնորհիվ:

2. Կլեոպատրան եգիպտուհի չի եղել:


Կլեոպատրան սերել է հունական ծագում ունեցող Պտոլեմա դինաստիայից, որն իշխել է Եգիպտոսում՝ Ալեքսանդր Մեծից հետո: Նրա ընտանիքն ընդհանրապես հրաժարվել է խեսել արաբերեն, իսկ Կլեոպատրան առաջինն է եղել, որ սովորել է այդ լեզուն: Նրա ազգային պատկանելության մասին սխալ տեղեկություններ են տարածվել, քանի որ Կլեոպատրան իրեն միշտ ներկայացրել է որպես եգիպտական Իսիս աստվածուհու մարմնավորում:


3. Վիկինգները երբեք եղջյուրավոր սաղավարտներ չեն կրել:


Հնագիտական պեղումների արդյունքում եղջյուրավոր սաղավարտների ոչ մի հետք չի գտնվել: Փոխարենը՝ գտածոներն ապացուցում են, որ Վիկինգների մարտիկները մերկ գլխով են կռվել կամ՝ կաշվե գլխարկներ են կրել, ինչպես հաղորդում է The History Channel-ը: 


4. Քրիստոֆեր Կոլումբոսը չի հայտնաբերել Ամերիկան

Կոլումբոսը ոտք է դրել Կարիբյան ավազանի երկրներում: Նա նաև ուսումնասիրել է Կենտրանական և Հարավային Ամերիկաները, սակայն երբեք ոտք չի դրել Հյուսիսային Ամերիկա, թեև ամերիկացիներն ամեն տարի նշում են Կոլումբոսի օրը:


5. Նապոլեոն Բոնապարտը կարճահասակ չի եղել:


Համենայն դեպս՝ նա այնքան կարճահասակ չի եղել, ինչպես կարծում են մինչ օրս: Նապոլեոնի հասակը ֆրանսիական հեղափոխության ժամանակ եղել է 156 սմ, որը, սակայն, տղամարդկանց համար միջին հասակ է եղել այդ ժամանակաշրջանում: Իսկ բարձրահասակ մարդիկ ունեցել են 163 սմ հասակ: Հավանաբար՝ Նապոլեոնին փաղաքշորեն են «Փոքրիկ կապրալ» (Le Petit Caporel) անվանել:


6. Ջորջ Վաշինգտոնը փայտյա ատամներ չի ունեցել:


Ջորջ Վաշինգտոնն իսկապես վատ ատամներ է ունեցել: Նա կրել է տարբեր պրոթեզներ՝պատրաստված փղոսկրից, ոսկուց և կապարից, բայց ոչ երբեք՝ փայտից:


7. Ալբերտ Էյնշտեյնը փայլուն մաթեմատիկա է իմացել:


Էյնշտեյնն իրականում հիանալի մաթեմատիկական գիտելիքներ է ունեցել: Խոսակցություններն այն մասին, թե նա չէր կարողանում հասարակ հավասարում լուծել, տարածվել են Ռոբերտ Ռիփլիի Believe It Or Not հաղորդաշարի շնորհիվ: 

8. Իսպանական գրիպը չի առաջացել Իսպանիայում:


Սկզբնապես «եռօրյա գրիպ» կոչվող այս հիվանդության պատճառով 1918-ին 50 մլն մարդ է մահացել: Հիվանդության՝ Իսպանիայում ծագելու մասին տպավորությունը, հավանաբար, ստեղծվել է այն պատճառով, որ այն առաջինը տարածվել է այնտեղ: Այդ հիվանդությամբ տառապել է նաև Իսպանիայի թագավորը: Գրեթե անհնար է պարզել, թե որտեղ է ծագել հիվանդությունը, սակայն որոշ տվյալների ուսումնասիրություններից հետո ամերիկացի պատմաբան  Ջոն Բարին կարծիք է հայտնել, որ հիվանդության առաջին դեպքը գրանցվել է ԱՄՆ-ի Կանզաս քաղաքում:

 

 

8 պատմական փաստեր, որոնք չեն համապատասխանում իրականությանը