Կանադայի հյուսիսային ջրերում հազվագյուտ երկարաքիթ ձուկ են որսացել՝ պատմության մեջ երկրորդ անգամ (լուսանկարներ, տեսանյութ)

00:08 • 21.11.13

Կանադայի հյուսիային ափերին չափազանց տարօրինակ տեսք ունեցող ձուկ են որսացել, մինչ շատերը կփորձեին հասկանալ, թե ինչ տեսակի է այն պատկանում, հետազոտողներն այն դասել են հազվագյուտ երկարաքիթ քիմերայի շարքին:


Ինչպես հայտնում է Daily Mail-ը՝ արտառոց ծովային կենդանին չաձազանց երկար քիթ, սարսափեցնող բերան ունի, ինչպես նաև թունավոր ողնաշար՝ իր դոնդողանման մոխրագույն մարմնի վրա:


Հետազոտող գիտնականները, ովքեր նախապես կարծում էին, որ հայտնաբերված կենդանին ավելի շուտ կարող է «գոբլին» տեսակի շնաձուկ լինել, այնուամենայնիվ կարծիք են հայտնել, որ այն երկարաքիթ քիմերան է, որը բնակվում է շուրջ 1000-1200 մետր խորություններում, որտեղ մարդիկ չեն այցելում:

 

Ինչպես քիմերայի բոլոր ներկայացուցիչները, երկարաքիթ ձկները ևս համարվում են շնաձկների ցեղակիցներ: Երկարաքիթ քիմերան մտրականման պոչ ունի, իսկ երկարությունը կարող է հասնել մոտ մեկ մետրի:

 

 

 

Կանադայի հյուսիսային ջրերում հազվագյուտ երկարաքիթ ձուկ են որսացել՝ պատմության մեջ երկրորդ անգամ (լուսանկարներ, տեսանյութ)