Google-ը դեբիտային քարտ է թողարկել

08:20 • 21.11.13

Google-ը ներկայացրել է Google Wallet Card-ը՝ դեբետային պլաստիկ քարտը խանութներում գնումների և բանկոմատներից կանխիկ փող հանելու համար, գրում է lenta.ru-ն:


Քարտի
պատվերը և սպասարկումն անվճար է: Ներկայումս քարտը հասանելի է միայն ԱՄՆ քաղաքացիների համար և չի կարող օգտագործվել ԱՄՆ-ից դուրս: Օգտագործման աշխարհագրությունն ընդլայնելու Google-ի մտադրությունների մասին չի հաղորդվում:


Google Wallet Card-ն ընդունվում է ցանկացած խանութում կամ բանկոմատում, որոնք սպասարկում են Mastercard քարտեր: Google Wallet Card-ի միջոցով արված գնումների տվյալները պահվում են ընկերության տվյալների բազայում և կարող են օգտագործվել թիրախավորված գովազդի համար:


Քարտի պատվերներն ընդունվում են 2013 թվականի նոյեմբերի 20-ից, առաքման ժամկետը 10-ից 12 օր է:

 

 

Google-ը դեբիտային քարտ է թողարկել