Honda-ն ներկայացրել է Urban Vezel նորույթը
Հանրահայտ Honda մեքենաշինական ընկերությունը Տոկիոյի ավտոշոուի շրջանակներում ներկայացրել է հերթական նորույթը՝ Urban Vezel մեքենան, որը Եվրոպայում վաճառքի կհանվի 2015թ., հայտնում է The Telegraph-ը։
Մեքենայի եվրոպական անվանումը դեռևս հայտնի չէ։ Honda-ն մտադիր է վաճառել այն Ճապոնիայում արդեն դեկտեմբերի 20-ից։
Արտաքին տեսքի հարցում ընկերության մասնագետները հավատարիմ են մնացել Honda-ի արտաճանապարհային մոդելների դիզայնին։
Մեքենան կարտադրվի հիբրիդային ու բենզինային տարբերակներով։ Հիբրիդային մոդելը կունենա 1.5 լ տարողությամբ քառագլան շարժիչ, որը համատեղված կլինի էլեկտրական շարժիչի հետ։ Մինչդեռ բենզինային տարբերակը կունենա 1.5 լ տարողությամբ բացառապես բենզինային շարժիչ։










