«Одноклассники» սոցցանցում հայտնվել է դիմաճանաչման գործառույթ
«Одноклассники» սոցիալական ցանցում հայտնվել է լուսանկարներում դեմքերն ավտոմատ ճանաչելու գործառույթը, գրում է lenta.ru-ն:
Նոր գործառույթը կարող է գտնել մարդկանց դեմքերն ինչպես դիմանկարներում, այնպես էլ խմբակային լուսանկարներում: Ընկերությունում հույս ունեն, որ ներդրված մեխանիզմը զգալիորեն կհեշտացնի լուսանկարի վրա ընկերներին նշելու գործընթացը:
Դիմաճանաչումը կօգտագործվի նաև «Одноклассники»-ում որոնողական արդյունքները ցույց տալու ժամանակ: Այժմ ընկերներին փնտրելիս օգտատերերին առաջին հերթին ցույց կտրվեն այն էջերը, որոնց ավատարում դեմքեր են, այլ ոչ մարմնի այլ մասեր կամ կենդանիներ:
Համակարգն այժմ թեստավորման փուլում է և հասանելի չէ բոլոր օգտատերերին:










