Նյու Յորքում գողությունների 14%-ը կապված է Apple-ի արտադրանքների հետ
Նյու Յորքի ոստիկանության տվյալներով՝ անցած տարի ամերիկյան մեգապոլիսում իրականացված գողությունների 14%-ը վերաբերում է հանրահայտ Apple տեխնոլոգիական ընկերության արտադրանքին։
Ինչպես նշում է Вести-ն, ընդհանուր առմամբ, 2012թ. Նյու Յորքում գողացվել է 16 հազար iPhone և այլ «խնձորային» սարք։
Իրավապահների համաձայն՝ քաղաքում գործում են մի շարք քրեական խմբավորումներ, որոնք «որսում են» բացառապես Apple-ի արտադրանքը։
Իրավիճակը շտկելու նպատակով ոստիկաններն ու քաղաքային իշխանություններն առաջարկում են Apple-ին ու սմարթֆոնների մյուս արտադրողներին արգելափակել բոլոր գողացված սարքերը։










