Wikipedia-ն դատի կտա իր տիրույթում վճարովի ծառայություններ առաջարկող ընկերությանը

10:49 • 21.11.13

Wikimedia Foundation շահույթ չհետապնդող կազմակերպությունը, որն ապահովում է Wikipedia-ի աշխատանքը, դատարանով է սպառնացել Wiki-PR ընկերությանը, որը ծառայություններ է տրամադրում խոշոր օնլայն հանրագիտարանում կոմերցիոն առաջխաղացման համար: Համապատասխան ծանուցումն արդեն ուղարկվել է PR-ընկերությանը, հաղորդում է vesti.ru-ն:


Wiki-PR-ում պատվերով հոդված գրելու միջին արժեքը 500-ից 1000 դոլար է: Մոտ մեկ ամիս առաջ Wikipedia-ն արդեն արգելափակել էր մոտ 250 խմբագրական հաշիվներ, որոնք օգտագործվում էր իր աշխատանքի համար Wiki-PR-ը: Այնուամենայնիվ, նրանք չեն դադարեցրել իրենց գործունեությունը:


Հավանաբար, տեսնելով, որ սեփական ուժերով չի ստացվում լուծել կոնֆլիկտը, Wikipedia-ն իր ուղերձում ընկերությանը դատարանով է սպառնացել: «Եթե դուք հրաժարվեք ուղերձում շարադրված պահանջները կատարելուց, մենք կձեռնարկենք իրավական միջոցներ, որպեսզի պաշտպանենք մեր շահերը»,- հայտնել են Wikimedia-ում:

Wikipedia-ն դատի կտա իր տիրույթում վճարովի ծառայություններ առաջարկող ընկերությանը