Winamp նվագարկիչը կդադարի իր գոյությունը դեկտեմբերի 20-ին
Չորեքշաբթի օրը թողարկված Winamp նվագարկչի նոր տարբերակը կդառնա վերջինը: Ծրագրի սեփականատեր AOL ընկերությունը որոշել է փակել նախագիծը, որը 90-ականների վերջում և 2000-ականների սկզբում դարձել է mp3-հեղափոխության գլխավոր խորհրդանշաններից մեկը, հաղորդում է vesti.ru-ն:
«Winamp.com կայքը և դրա հետ կապված վեբ-ծառայությունները հասանելի չեն լինի 2013 թվականի դեկտեմբերի 20-ից հետո»,- գրված է Winamp-ի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ: Դրանից հետո նվագարկիչը հնարավոր չի լինի ներբեռնել համացանցից կամ ձեռք բերել որևէ այլ ճանապարհով:
Windows-ի համար Winamp-ի առաջին տարբերակը համացանցում հայտնվել է 1997 թվականի ապրիլին: Ծրագիրն անվճար էր և նախատեսված էր mp3 ֆայլեր վերարտադրելու համար: 1998-1999 թվականներին Winamp-ը դառնում է Windows-ի ամենահայտնի նվագարկիչներից մեկը:
1999 թվականին ինտերնետ-հսկա AOL-ը ձեռք էր բերել Winamp-ը ստեղծող Nullsoft ընկերությունը 80 միլիոն դոլարով:










