Yamaha-ն ավտոմեքենաներ կարտադրի
Մոտոցիկլետներ արտադրող ճապոնական Yamaha ընկերությունը Տոկիոյում մեկնարկած ավտոշոուի ժամանակ հայտարարել է ավտոմեքենա արտադրելու մտադրությունների մասին, հայտնում է gazeta.ru-ն:
Տոկիոյում ընկերությունը ներկայացրել է կոմպակտ սիթիքար Motiv-ի նախատիպը, որը կարող է մրցակցել Mercedes-Benz-ին պատկանող Smart մոդելի հետ:
Նախագծի նախաձեռնողներից մեկը դարձել է «Ֆորմուլա-1»-ում McLaren թիմի տեխնիկական տնօրեններից մեկը: Ընկերությունն ավելի վաղ նույնպես փորձեր է արել դուրս գալ ավտոմեքենաների շուկա, սակայն հաջողություն չի գրանցել:
Տոկիոյում ներկայացված կոնցեպտի վրա աշխատանքները սկսվել են 2011 թվականից: Եթե նախագիծը հավանության արժանանա, ապա ավտոմեքենաների արտադրությանը կարելի է սպասել 2016 թվականին:
Motive-ի արժեքը նույնպես դեռ չի հաղորդվում, բայց հավանաբար այն մոտ կլինի Smart ForTwo սիթիքարի արժեքին:










