Honda Accord ավտոմեքենան ամենատնտեսողն է ճանաչվել
Honda Accord ավտոմեքենան հաղթող է ճանաչվել Green Car of the Year ամենամյա մրցանակաբաշխությունում։ Մեքենան ճանաչվել է ամենատնտեսողն ու օդն ամենաքիչն աղտոտողը։ «Կանաչ մեքենայի» կոչման թեկնածուների թվում են եղել նաև Audi A6 TDI, BMW 328D, Mazda3 և Toyota Corolla մեքենաները, հայտնում է autonews.ru-ն։
Մրցանակը հանձնել են Լոս Անջելեսում կայացած ավտոսրահի ընթացքում։
«Honda Accord-ը հաղթել է, քանի որ ունի վառելիքային խնայողության բարձր մակարդակ՝ ինչպես բենզինային, այնպես էլ հիբրիդային տարբերակների համար»,- մեկնաբանել է Green Car ամսագրի խմբագիր Ռոն Կոգանը։
Բոլոր թեկնածուների թվում Honda Accord-ն ամենավաճառվողն է։ Ընկերության ամերիկյան մասնաճյուղի ղեկավար Մայք Աքքավիթին նշել է, որ մրցանակը, հավանաբար, կբարձրացնի վաճառքները։
Նախորդ տարի «տարվա կանաչ մեքենա» է ճանաչվել Ford Fusion-ը։










