ՆԱՍԱ-ն տոնում է Միջազգային տիեզերակայանի 15-ամյա գործունեությունը (լուսանկարներ)
ՆԱՍԱ-ն տոնում է Միջազգային տիեզերակայանի՝ երկրորդ երկնային պայծառ օբյեկտի գործունեության 15-ամյակը: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:
Միջազգային տիեզերակայնն իր ճամփորդությունն սկսել է 1998-ի նոյեմբերի 20-ին, երբ Ռուսաստանի Տիեզերական գործակալությունը «Զարյա» կոչվող տիեզերանավն ուղարկեց դեպի ուղեծիր: Տիեզերանավի մեկնարկը տիեզերքում երբևէ իրականացված միջազգային համագործակցության առաջին քայլն էր:
«Զարյան» դարձավ Միջազգային Տիեզերակայանի առաջին ներկայացուցիչը երկնքում, որն այժմ գտնվում է ուղեծրում՝ Երկրից 254 կմ հեռավորության վրա:
Երկու շաբաթ անց՝ 1998-ի դեկտեմբերի 4-ին, ամերիկյան Endeavour տիեզերանավը ևս ուղարկվեց ուղեծիր, որտեղ տեղի ունեցավ մոլորակի երկու տարբեր ծայրերում կառուցված տիեզերական սարքերի միաձուլումը՝ սկիզբ դնելով միջազգային տիեզերական համագործակցությանը:
Այսօր Միջազգային տիեզերակայանն իրենից ներկայացնում է մոտ կես տոննա կշռող զանգված, որի չափսերը համապատասխանում են ֆուտբոլի դաշտի չափսին:
Այն ներկայացնում է ՆԱՍԱ-ի, Ռոսկոսմոսի, Եվրոպական տիեզերական գործակալության, Ճապոնիայի տիեզերական ուսումնասիրության գործակալության և Կանադայի տիեզերական գործակալության համագործակցությունը:
15 տարվա գործունեության ընթացքում տիեզերքում առավել քան 1500 գիտական ուսումնասիրություններ են իրականացվել, որոնց արդյունքներն ուսումնասիրվել են Երկրի վրա՝ 69 երկրների գիտնականների մասնակցությամբ:















