Xbox One-ն այսօրվանից վաճառքի է հանվել 13 երկրում
Ամերիկյան Microsoft ընկերության Xbox One խաղային կցորդի վաճառքն այսօրվանից մեկնարկել է աշխարհի 13 երկրում, հայտնում է Газета-ն։
Այս կապակցությամբ արտադրողը շնորհանդեսներ է կազմակերպել Լոնդոնում, Նյու Յորքում և Լոս Անջելեսում։ Մեկ շաբաթ առաջ վաճառքի է հանվել Xbox One-ի գլխավոր մրցակիցը՝ Sony PlayStation 4 խաղային կցորդը։
Xbox One-ի տեխնիկական բնութագրի վերաբերյալ հայտնի է, որ այն համալրված է 8-միջուկանի, 1.75 ԳՀց հաճախականությամբ APU պրոցեսորով, 8 Գբ օպերատիվ հիշողությամբ, ինչպես նաև Wi-Fi-ով ու Bluetooth-ով։










