Microsoft-ը մեկ օրում ավելի քան 1 մլն Xbox One խաղային կցորդ է վաճառել

10:37 • 23.11.13

Ամերիկյան Microsoft ընկերությունը մեկ օրում վաճառել է ավելի քան 1 մլն Xbox One խաղային կցորդ, հայտնում է lenta.ru-ն՝ Agence France-Presse-ին հղումով։

 

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, Xbox One խաղային կցորդի վաճառքը մեկնարկել է նոյեմբերի 22-ին աշխարհի 13 երկրում։

 

Microsoft-ը հայտնել է, որ մեկ օրում վաճառքի նման ցուցանիշները ռեկորդային են ընկերության պատմության ընթացքում։

 

Մեկ շաբաթ առաջ վաճառքի է հանվել Xbox One-ի գլխավոր մրցակիցը՝ Sony PlayStation 4 խաղային կցորդը։
 

Microsoft-ը մեկ օրում ավելի քան 1 մլն Xbox One խաղային կցորդ է վաճառել