Ճապոնիայում առաջին անգամ տարվա լավագույն մեքենա է ճանաչվել արտասահմանյան մեքենա

22:06 • 24.11.13

Գերմանական Volkswagen AG-ի ընկերության ամենահայտնի մեքենաներից մեկը՝ Volkswagen Golf-ը, դարձել է առաջին արտասահմանյան մեքենան, որը Ճապոնիայում արժանացել է «Տարվա լավագույն մեքենա» մրցանակին: Այս մասին հաղորդում է Корреспондент.ru-ն:


Ըստ մրցույթի կայքում հրապարակված մամլո հաղորդագրության՝ երկրորդ տեղում հայտնվել է Honda Fit մեքենան: Իսկ երրորդ և չորրորդ տեղերում հայտնվել են Volvo V40 և Mercedes-Benz S-Class ավտոմեքենաները համապատասխանաբար:


Հաղթողի անունը հայտարարվել է Tokyo Motor Show 43-րդ միջազգային ավտոսրահի ժամանակ:


Ճապոնիայում «Տարվա լավագույն մեքենա» մրցանակը շնորհվում է 1980 թվականից, սակայն մինչ օրս այս մրցանակը ստանում էին ճապոնական ավտոարտադրողները:

 

Ճապոնիայում առաջին անգամ տարվա լավագույն մեքենա է ճանաչվել արտասահմանյան մեքենա