Apple-ը գնում է Microsoft-ի մատակարար ընկերությունը
Ամերիկյան Apple ընկերությունը գնում է Microsoft-ի մատակարար ընկերությունը` իսրայելական PrimeSense-ը: Մամուլում ավելի վաղ հայտնված այս տեղեկությունը հաստատել է ընկերության աղբյուրը, հայտնում է Associated Press-ը:
Այս գործարքի դեպքում հետաքրքրական է ոչ միայն այն, որ Apple-ը գնում է արդեն երկրորդ իսրայելական ընկերությունը, այլև այն, որ դա իր մրցակցի մատակարարն է. 3D սենսորներ արտադրող ընկերությունը, ի թիվս այլնի, սպասարկում է նաև Microsoft Kinect կցորդները:
Apple-ը, սակայն, պաշտոնապես չի հայտնում ոչ գործարքի գինը, ոչ էլ գնման բուն նպատակը: Խոսքը, ըստ ամենայնի, մոտ 280 մլն դոլարի մասին է:










