Գերմանիայում էլեկտրոնային ուղղաթիռ են գործարկել (տեսանյութ)

22:31 • 25.11.13

Գերմանացի ինժեներները փորձարկել են 18 պտուտակներով աշխատող Volocopter էլեկտրոնային ուղղաթիռը, որը նախատեսված է կարճաժամկետ թռիչքների համար: Ինչպես ներկայացնում է Lenta.ru-ն՝ տեսանյութը, որում պատկերված է ուղղաթիռի թռիչքը, հրապարակվել է e-volo կայքում:


Աշխատանքային մոդելը, որը հեռակառավարումով է գործարկվում, օդում կարող է մնալ 20 րոպե: Առաջիկայում Volocopter-ի ստեղծողները մտադիր են մեծացնել թռիչքի ժամկետը՝ այն հասցնելով մեկ ժամի: Նախատիպի բեռնատարողունակության մասին դեռևս ոչինչ չի հաղորդվում:


Volocopter-ի ինժեներներն առաջարկում են ռեզերվի մեծացման համար կիրառել գեներատորով աշխատող ներքին այրման շարժիչ: Այս կառուցվածքը, սակայն, կազմակերպության համար հիմնական չի հանդիսանում, քանի որ e-volo-ն մտադիր է ուղղաթիռներ թողարկել, որոնց աշխատանքի արդյունքում օդի աղտոտվածությունը նվազագույնի կհասցվի:


Կազմակերպության վերջնական նպատակը այնպիսի մոդել ստեղծելն է, որը կզարգացնի 100 կմ/ժամ արագություն և կթռչի 70 կմ բարձրություններում:
 

 

Գերմանիայում էլեկտրոնային ուղղաթիռ են գործարկել (տեսանյութ)