2017թ. 4G կապից օգտվողների թիվը կհասնի 1 մլրդ-ի

18:34 • 26.11.13

Ներկայում 4-րդ սերնդի բջջային կապն ամենատարածվածն է ԱՄՆ-ում ու Հարավային Կորեայում, սակայն վերջերս անցկացված հետազոտության արդյունքները վկայում են այն մասին, որ 2017թ. 4G ցանցից օգտվողների թիվը կհասնի 1 մլրդ-ի։

 

Ինչպես հայտնում է Independant պարբերականը, առավել որակյալ ու արագ համացանցային կապից օգտվելու նպատակով եկող տարիների ընթացքում ավելի մեծ թվով օգտատերեր 3G-ի փոխարեն նախապատվությունը կտան 4G-ին։

 

Ընդհանուր առմամբ, 2017թ. դրությամբ աշխարհի 128 երկրում կլինի 4G բջջային կապի 465 պրովայդեր։
 

2017թ. 4G կապից օգտվողների թիվը կհասնի 1 մլրդ-ի