Ֆրեյդի ձեռագիրը համակարգչային տառատեսակ է դարձել

13:06 • 26.11.13

Ֆրանկֆուրտցին ավստրիացի հոգեբան Զիգմունդ Ֆրեյդի ձեռագրի հիման վրա համակարգչային տառատեսակ է ստեղծել, հայտնում է Wall Street Journal-ը:

 

Տպագրատան աշխատակից Հարալդ Գայսլերը ոգեշնչվել է Ֆրեյդի ձեռագրով` ուսումնասիրելով Ֆրեյդի՝ Վիեննայի թանգարանի արխիվները, մասնավորապես «հոգեվերլուծության հոր» փաստաթղթերն ու նամակագրությունը:

 

Այս նպատակի համար նա ստիպված է եղել դրամահավաք անցկացնել, որպեսզի կարողանա ավելի երկար մնալ Վիեննայում և աշխատել տառատեսակի վրա. նրան հաջողվել է 25 հազար դոլար հավաքել:

 

Այժմ նա ավարտում է աշխատանքը տառատեսակի վրա: Նախկինում ստեղծել է սեփական և Էյնշտեյնի ձեռագրերի հիման վրա տառատեսակներ: Բոլոր դեպքերում խոսքը գերմաներենի մասին է:
 

Ֆրեյդի ձեռագիրը համակարգչային տառատեսակ է դարձել