Lumia 2520-ի գովազդում Nokia ընկերությունը ծաղրել է iPad-ը (տեսանյութ)
Lumia 2520 պլանշետի գովազդում ֆիննական Nokia ընկերությունը ծաղրել է Apple-ի iPad-ը, գրում է gazeta.ru-ն:
Ինչպես հաղորդում է CNet-ը, տեսանյութում ցույց է տրված, որ եթե գնորդը գնում է iPad, ապա նա «խելագար հիմար է, որը երբեք ոչինչ չի հասկանա, հատկապես կանանց»:
Գովազդային տեսանյութի հերոսը փորձում է տպավորություն թողնել իր ընկերների վրա նոր պլանշետի միջոցով, որը «մատիտից էլ բարակ է»: Երիտասարդը հայտարարում է, որ նա այլևս ստեղնաշարի կարիք չունի: Արդյունքում պարզվում է, որ դա այդպես չէ: Բացի այդ, iPad-ի մարտկոցն արագ է լիցքաթափվում:
«Ես սխալ պլանշե՞տ եմ գնել»,- հարցնում է տեսանյութի հերոսը և հանգում եզրակացության, որ իրեն հարկավոր է Lumia 2520 մոդելը:










