Չինաստանը դեկտեմբերին «Նեֆրիտե ճագար» կուղարկի Լուսին

13:25 • 26.11.13

Չինաստանը պատրաստվում է եկող ամիս Լուսին ուղարկել իր առաջին լուսնագնացը, որը կոչվում է Jade Rabbit («Նեֆրիտե ճագար»), հայտնում է Yahoo! News-ը՝ մանրամասնելով, որ անվանումը գալիս է հին չինական լեգենդից, ըստ որի՝ Լուսնի անմահ աստվածուհին իր մոտ է պահում ճերմակ ճագարին։

 

Նախկինում Չինաստանը Երկրի բնական արբանյակն ուսումնասիրելու նպատակով տիեզերք է ուղարկել 2 սարք, որոնք, սակայն, հաջողություն չեն ունեցել։

 

Պեկինը հավակնոտ մտադրություն ունի մինչ 2020թ. սեփական տիեզերակայանը ստեղծել ու մարդ ուղարկել Լուսին։
 

Չինաստանը դեկտեմբերին «Նեֆրիտե ճագար» կուղարկի Լուսին