Սնկերն ունակ են իրենց շուրջը քամիներ առաջացնել. հետազոտություն
Ամերիկացի գիտնականներն ուսումնասիրությունների արդյունքում պարզել են, որ սնկերն օժտված են եղանակն իրենց շուրջ փոխելու ունակությամբ, ինչի մասին տեղեկացնում է mirror.co.uk կայքը։
Սնկերը փոխում են իրենց շուրջ օդի խոնավության աստիճանը, ինչի արդյունքում առաջանում են քամիներ, որոնք էլ քշում-տանում են սնկերի սպորներն ու օգնում դրանց տարածվել։
Նախքան այս գիտնականներն այն կարծիքին էին, որ սնկերը շատ պասիվ են իրենց սպորները տարածելու հարցում, սակայն նոր հետազոտությունը վկայում է այն մասին, որ այս օրգանիզմները բազմացման նպատակով ստեղծում են սեփական եղանակը։
Ամերիկացի մասնագետներն օգտագործել են առաջադեմ տեխնոլոգիաներ, որպեսզի ցույց տան, թե ինչպես են սնկերը ջրային գոլորշի արձակում, որը զովացնում է նրանց շրջապատի օդն ու սառը օդային հոսանքներ առաջացնում։










