Հայտնաբերվել է մուտացիա, որը առաջացնում է ալկոհոլի չարաշահում

22:35 • 26.11.13

Գոյություն ունի մուտացիա, որը դրդում է ալկոհոլը չարաշահելուն: Ինչպես տեղեկացնում է Газета.ru-ն՝ Nature Communications ամսագրին հղումով, այս փաստը բացահայտել են բրիտանացի գիտնականները:


Մասնավորապես՝ նրանց հաջողվել է պարզել, որ Gabrb1 գենում մուտացիան հանգեցնում է նրան, որ կենդանիները սկսում են մեծ քանակությամբ ալկոհոլ օգտագործել:


Նրանք փորձ են կատարել, որի մասնակից են դարձել այդ գենում մուտացիա ունեցող մկները: Գիտնականները նկատել են, որ կենդանիները 85% դեպքերում ջրից և ոգելից խմիչքից ընտրում էին ալկոհոլը:


Գիտնականները մտադիր են պարզել՝ արդյո՞ք այս օրինաչափությունը գործում է նաև՝ մարդկանց համար:
 

Հայտնաբերվել է մուտացիա, որը առաջացնում է ալկոհոլի չարաշահում