Նեպալում հայտնաբերվել է աշխարհի հնագույն բուդդայական տաճարը (տեսանյութ)

17:59 • 26.11.13

Հնագետների միջազգային թիմը Նեպալի Լումբինի բնակավայրում իրականացրած պեղումների արդյունքում հայտնաբերել է աշխարհում ամենահին բուդդայական տաճարը, որը կառուցվել է մ.թ.ա. 550թ.-ին։

 

Ինչպես հայտնում է National Geographic-ը, տաճարը փայտաշեն է. ենթադրվում է, որ հենց այստեղ է ծնվել բուդդիզմի հիմնադիր Սիդհարտհա Գաուտաման (Բուդդա)։

 

Ավելի ուշ փայտաշեն տաճարի վրա նույն նախագծով կառուցվել են որոշ աղյուսե տաճարներ:

 

Ըստ լեգենդի՝ Մայա թագուհին լույս աշխարհ է բերել Սիդհարտհա Գաուտամային ամուսնու թագավորությունից դեպի իր ծնողների թագավորություն ուղևորվելու ճանապարհին։ Ծննդաբերությունը տեղի է ունեցել Լումբինիի բացատում՝ ծառերից մեկի տակ։
 

Տեսանյութը՝ այստեղ։

Նեպալում հայտնաբերվել է աշխարհի հնագույն բուդդայական տաճարը (տեսանյութ)