Բարսելոնա, Սան Ֆրանցիսկո, Դուբայ, Աթենք. աշխարհի ամենահայտնի քաղաքների անհավանական տեսքը՝ տիեզերքից (լուսանկարներ)
Business Insider-ը հրապարակել է Երկիր մոլորակի մի շարք նշանավոր քաղաքների տեսքը պատկերող լուսանկարներ, որոնք ստացվել են Եվրոպական տիեզերական գործակալության (European Space Agency) արբանյակներից:
Եվրոպական տիեզերական գործակալության տարբեր արբանյակներ տասնամյակներ շարունակ ուսումնասիրում են Երկիր մոլորակը: Այն 2002-2012 թվականներին մի շարք առաջատար արբանյակներ է արձակել, որոնք երբևէ զբաղվել են Երկրի դիտարկմամբ:
Միացյալ Արաբական էմիրությունների մայրաքաղաք Դուբայի պատկերը, որն ստացվել է 2012-ին: Կենտրոնում երևացող կապույտ զանգվածը աշխարհի ամենամեծ երկնաքեր աշտարակի՝ «Բուրջ Խալիֆայի» լիճն է, որի աջ կողմում կանգնած է աշտարակը:

Envisat արբանյակից 2005-ին ստացված պատկերը ցույց է տալիս ԱՄՆ-ի Նյու-Յորք քաղաքի Մանհեթեն թաղամասը, որի սպիտակ հատվածները ցույց են տալիս լուսային աղտոտվածությունը:

Այս նկարի կենտրոնական մասում երևում է Սան Ֆրանցիսկոյի թերակղզին:

Հարավային Կալիֆորնիայի ամենաարդյունաբերական և գյուղատնտեսական շրջանը՝ Imperial Valley-ն:

Այս տարվա հունվարին արված լուսանկարում պատկերված է Հունաստանի մայրաքաղաք Աթենքի կենտրոնական հատվածը: Կենտրոնում երևում է Աթենքի Ակրոպոլիսը:

Ճապոնական ALOS արբանյակի կողմից 2011-ին արված նկարում պատկերված է Իսպանիայի Բարսելոնա քաղաքը, որի ձախ կողմում երևում է Garraf Massif լեռնաշղթան:

Ֆրանսիայի Պիլայի Մեծ ավազաթումբը (La dune du Pyla), որը պատկերված է նկարում, Եվրոպայի ամենամեծ ավազաթումբն է: Այն շրջապատող կանչ տարածքը Landes անտառն է՝ սոճու ամենամեծ ծովային անտառը Եվրոպայում:

Ռուսաստանի Յակուտսկ քաղաքն աշխարհի ամենացուրտ քաղաքներից է, որտեղ օրական միջին ջերմաստիճանը հունվարին -31 աստիճան է՝ ըստ Ֆարենհայթի:

Լուսանկարում երևացող կանաչ տարածությունը Բրյուսելի կենտրոնական այգին է, որի հարևանության այլ այգիներ են պատկերվում: Քաղաքը հայտնի է իր բազմաթիվ այգիներով:

Նիդերլանդների երկրորդ խոշորագույն քաղաքը Ռոտերդամն է, որի նավահանգիստը ամենամեծն է Եվրոպայում: Այն պատկերվում է լուսանկարի ձախ հատվածում:

Իտալական մայրաքաղաքը պատկերող լուսանկարն ստացվել է 2005-ին: Կենտրոնական հատվածում երևացող սև շրջանակը Հռոմի Կոլիզեումն է:

Այս լուսանկարում, որն արվել է 2008-ին, պատկերված է Վենետիկյան լողափը: Աջակենտրոն հատվածում երևում ենSaint Erasmus, իսկ ձախ հատվածում՝ Le Vignole կղզիները: Սպիտակ հատվածը ջրում լողացող նավակներն են:

Ikonos-2 արբանյակից ստացված հաջորդ պատկերը ցույց է տալիս Վենետիկի Գրանդ Կանալը: Հյուսիսային մասում երևում է San Michele կղզին, որը նախապես բանտ լինելով՝ հետագայում գերեզմանոցի է վերածվել:











