«Տամագոչին» վերադառնում է. 90-ականների հայտնի խաղի ժամանակակից տարբերակը կհանվի վաճառքի (լուսանկարներ)
Հանրահայտ «Տամագոչի» խաղը լայն տարածում ուներ անցած դարի 90-ական թվականներին. այն այնպիսի կախվածություն էր առաջացնում, որ անգամ արգելված էր որոշ դպրոցներում, գրում է Daily Mail-ը։
Պարբերականը տեղեկացնում է, որ այժմ «Տամագոչին» արդիականացվում է ճապոնական «Բանդայ» ընկերության կողմից, որը խաղը դարձնում է 21-րդ դարին համապատասխան։
Խաղի նոր տարբերակը կկոչվի Tamagochi Friends և կունենա նույն պարզ տեսքը։
«Տամագոչին» ներկայացվել է 1996թ. և մինչ 2010թ. ամբողջ աշխարհում դրանից վաճառվել է 79 մլն օրինակ։ Օգտատերը հնարավորություն ուներ 35 թվային կենդանիներից ընտրել իր ուզածին և նրան խնամել։














