BlackBerry-ն կգործարկի սեփական սոցցանցը՝ BBM Channels-ը

13:37 • 27.11.13

Սմարթֆոնների արտադրությամբ զբաղվող կանադական BlackBerry ընկերությունը պատրաստվում է գործարկել սեփական սոցիալական ցանցը, որը կկոչվի BBM Channels։

 

Ինչպես հայտնում է РИА-Новости-ն՝ The Wall Street Journal-ին հղումով, այն ներդրված կլինի հանրահայտ BlackBerry Messenger-ում և կօգնի ընկերությանը վերադարձնել իր սմարթֆոնների երբեմնի պահանջարկը։

 

BBM Channels-ն ընդհանուր առմամբ կհիշեցնի Twitter-ը և սկզբում հասանելի կլինի միայն BlackBerry սարքերի օգտատերերի համար։ Դրա միջոցով հայտնի ընկերություններն ու ճանաչված մարդիկ կկարողանան շփվել իրենց հաճախորդների ու երկրպագուների հետ։

 

Android և iOS օպերացիոն համակարգերի հիման վրա գործող սարքերի համար նախատեսված BlackBerry Channels տարբերակը կներկայացվի մոտակա ամիսներին։
 

BlackBerry-ն կգործարկի սեփական սոցցանցը՝ BBM Channels-ը