Ford-ը հետ է կանչում Escape մոդելի 160 հազար ավտոմեքենա
Մեքենաշինության ոլորտի հսկաներից մեկը՝ ամերիկյան Ford Motor-ը, հայտարարել է, որ հետ է կանչում 160 հազար Escape մոդելի մեքենա՝ շարժիչի բռնկման բազմաթիվ դեպքերի պատճառով։
Ինչպես տեղեկացնում է РИА-Новости-ն, Wall Steer Journal-ին հղումով, մասնավորապես հետ կկանչվեն 1.6 լ ծավալով շարժիչ ունեցող, 2013թ. հավաքված ու հյուսիսամերիկյան շուկայում վաճառված ավտոմեքենաները։
Ընկերության ներկայացուցիչները նշել են, որ առայսօր արձանագրվել է շարժիչի բռնկման 13 դեպք, սակայն դրա պատճառով որևէ մեկը չի զոհվել կամ տուժել։
Ford Motor ընկերությունը հիմնադրվել է 1903թ.՝ Հենրի Ֆորդի կողմից։ Այսօր այն ներառված է ԱՄՆ-ի 20 խոշորագույն կորպորացիաների ցանկում։










