Nokia-ն ներողություն է խնդրել հայհոյանք պարունակող թվիթի համար
Nokia ընկերության նորզելանդական մասնաճյուղը ներողություն է խնդրել հայհոյանք պարունակող թվիթի համար: Nokia NZ-ի պաշտոնական միկրոբլոգում հայտնվել է «F*** you» հաղորդագրությունը: Որոշ ժամանակ անց այն հեռացվել է, գրում է gazeta.ru-ն:
«Բարև բոլորին, չնայած մեր վերջին թվիթին, մենք սիրում ենք մեր երկրպագուներին: Ներողություն ենք խնդրում բոլորից, ում դա վիրավորել է»,- ասված է Nokia NZ-ի միկրոբլոգում: Ընկերությունն իրականացնում է միջադեպի հետաքննությունը:
Տեղի ունեցածի պատճառների մասին Nokia-ն պաշտոնապես չի հաղորդել: Ինչպես ենթադրում է The Next Web-ը, ոչ ցենզուրային թվիթը կարող էր հայտնվել հաքերային հարձակման կամ անհաջող կատակի արդյունքում: Այն նաև չի բացառում, որ հաղորդագրության հեղինակը կարող էր լինել դժգոհ կամ սոցցանցի հաշիվները խառնած աշխատակից:










