Ամերիկացին Playstation 4-ով 20 րոպե ցուցադրել է հարբած ու մերկ կնոջը

11:31 • 27.11.13

Ամերիկացի մի տղամարդ, ում անունը չի նշվում, իր նոր Sony Playstation 4 խաղային կցորդի ուղիղ հեռարձակման գործառույթի համար բավական սխալ կիրառում է գտել՝ տեսախաղերի բազմաթիվ սիրահարներին ի ցույց դնելով իր հարբած և մերկ կնոջ բարեմասնությունները։

 

Ինչպես հայտնում է New York Post-ը, զույգը նստել է բազմոցին ու սկսել PS4-ով Playroom խաղը խաղալ՝ միևնույն ժամանակ ոգելից խմիչք օգտագործելով։ Որոշ ժամանակ անց կինը հարբել է ու քնել։ Դրանից հետո ամուսինն ամբողջովին մերկացրել է կնոջը միացված տեսախցիկի առաջ ու այդ վիճակում նրան թողել 20 րոպե։

 

Այս դեպքից հետո տղամարդուն արգելվել է օգտվել ուղիղ հեռարձակման գործառույթից։ 

 

Sony-ն իր նորույթում ներդրել է ուղիղ հեռարձակման գործառույթը, որպեսզի խաղացողներն ավելի հետաքրքիր զգացողություններ ունենան և կարողանան Twich-ի միջոցով կապ հաստատել միմյանց հետ։
 

Ամերիկացին Playstation 4-ով 20 րոպե ցուցադրել է հարբած ու մերկ կնոջը