Samsung-ը ներկայացրել է նոր Galaxy Grand 2 սմարթֆոնը (լուսանկարներ)

12:46 • 28.11.13

Հարավկորեական Samsung ընկերությունը ներկայացրել է նոր, 5.25 դյույմ անկյունագծով Galaxy Grand 2 սմարթֆոնը, որը նախկին մոդելի համեմատ ավելի մեծ էկրանից բացի, ստացել է նաև ավելի հզոր պրոցեսոր ու օպերատիվ հիշողության ավելի մեծ ծավալ, հայտնում է cnet.co.uk-ը։

 

Samsung Galaxy Grand 2-ը համալրված է 1280х720 պիքսելային խտությամբ HD էկրանով, քառամիջուկ պրոցեսորով, որը գործում է 1.2 Գհց հաճախականությամբ, առջևից՝ 1.9, հետևից՝ 8 մեգապիքսելանոց տեսախցիկներով և Android 4.3 Jelly Bean օպերացիոն համակարգով։

 

Նորույթի առավելություններից մեկը Multi Window գործառույթն է, որը հնարավորություն է տալիս էկրանը կիսել 2 մասի ու միաժամանակ աշխատել 2 տարբեր հավելվածներով։

 

Գաջեթի գնի ու վաճառքի հանվելու ժամկետի մասին որևէ բան հայտնի չէ։ Galaxy Grand 2-ն արտադրվել է սպիտակ, սև և վարդագույն տարբերակներով։

 

Galaxy-Grand-2-1

Galaxy-Grand-2-2

 

 


 

Samsung-ը ներկայացրել է նոր Galaxy Grand 2 սմարթֆոնը (լուսանկարներ)