Honda-ն նոր գործարան է կառուցում Բրազիլիայում

12:42 • 28.11.13

Honda Automoveis do Brasil Ltd ընկերությունը Բրազիլիայում նոր գործարան կառուցելու հանդիսավոր արարողություն է անցկացրել. Սան Պաուլո նահանգում` Իտիրապինա քաղաքում, կատարվել է հիմնարկեքի արարողություն, հայտնում է gazeta.ru-ն:

 

Գործարանի կառուցման համար անհրաժեշտ ներդրումները կազմել են 424 մլն դոլար:

 

Նախատեսվում է, որ գործարանն իր աշխատանքը կսկսի 2015-ին, արտադրական հզորությունը կկազմի տարեկան 120 հազար մեքենա: Կբացվի 2.000 աշխատատեղ:

 

Այս գործարանում առաջինը կթողարկվի Fit մոդելը:

 

Բրազիլիայում` Սումարում, արդեն իսկ գործում է Honda-ի մեկ այլ ստորաբաժանում:
 

Honda-ն նոր գործարան է կառուցում Բրազիլիայում