Նոր հավելված՝ սմարթֆոնների համար, որը թույլ է տալիս հետևել գործընկերոջ քայլերին և լսել նրա հեռախոսազանգերը. Daily Mail

23:32 • 28.11.13

Ամերիկյան ընկերությունը նոր բջջային հավելված է ստեղծել, որը թույլ կտա գատնալսել կամ լրտեսել գործընկերոջը կամ՝ հետևել աշխատակիցներին:


Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը՝ սա լրտեսության ոլորտում ավելին է, քան՝ մեկ քայլ առաջ: ԱՄՆ-ի Օրեգոն նահանգում գործող mSpy ընկերության նոր հավելվածն աշխատում է հատուկ սմարթֆոններում, ինչպիսիք են՝ Apple, Android, BlackBerry և Windows Phone սմարթֆոնները:


Նոր ծրագիրը թույլ կտա նախադեպը չունեցող հասանելիություն ունենալ անձնական տեղեկատվությանը: Այն ձայնագրում է հեռախոսազանգերը, ցույց է տալիս անձի գտնվելու վայրը, հնարավորություն է ընձեռում օգտատիրոջը՝ հեռավորության վրա տեսքտեր կարդալ Skype-ում, Facebook-ում, ինչպես նաև՝  Viber հաղորդագրությունները:


Ըստ mSpy ընկերության կայքի հաղորդագրության՝ այս հավելվածն ստեղծվել է բջային սարքավորումների միջոցով «երեխաներին կամ աշխատակիցներին վերահսկելու» համար


 

Նոր հավելված՝ սմարթֆոնների համար, որը թույլ է տալիս հետևել գործընկերոջ քայլերին և լսել նրա հեռախոսազանգերը. Daily Mail