Արգենտինայում պեղել են դինոզավրերի հսկայական «զուգարան»
Արգենտինայում պեղել են դինոզավրերի հսկայական «զուգարան», որի տարիքը կազմում է 240 միլիոն տարի: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ըստ գիտնականների՝ նրանք գտել են հազարավոր քարացած կղանքներ, որոնք իրենցից հետո թողել են դինոդոնտոզավրերը՝ բուսակերներ, որոնք նման են ժամանակակից ռնգեղջյուրներին:
Գիտնականները գտածոն անվանել են աշխարհում ամենամեծ հասարակական զուգարանը:
Ըստ հետազոտողների՝ այս կերպ դինոզավրերը կարողանում էին խուսափել մակաբույծներից և հեռու մնալ գիշատիչներից:










