Facebook-ը հետագա ընթերցանության ծառայություն կթողարկի
Facebook սոցիալական ցանցը պատրաստվում է նոր գործառույթ թողարկել, որը թույլ է տալիս պահպանել հղումները և հոդվածները հետագա ընթերցանության համար, հաղորդում է vesti.ru-ն: Այդկերպ սոցիալական ցանցը փաստացիորեն կկրկնօրինակի հայտնի Pocket և Instapaper հավելվածների հնարավորությունները:
Նոր հնարավորությունը նկատել են սոցիալական ցանցից IOS սարքերով օգտվողները: Հետագա ընթերցանության ցանկում հոդվածն ավելացնելու համար կհայտնվի հատուկ կոճակ: Ընդ որում՝ նյութերը հղման հետ տեղադրելու դեպքում «գրպանում» կավելանա ոչ թե անոնսը, այլ հենց հոդվածն աղբյուրից:










