Շվեդական Saab բրենդը վերսկսում է ավտոմեքենաների սերիական արտադրությունը
Շվեդական Saab բրենդը դեկտեմբերի 2-ին կվերսկսի ավտոմեքենաների արտադրությունը, հաղորդում է gazeta.ru-ն՝ հղում անելով էլեկտրամոբիլներ արտադրող National Electric Vehicle Sweden AB ընկերության կայքին, որը հայտնի ապրանքանիշի սեփականատերն է:
Արտադրությունը մեկնարկում է Շվեդիայի Տրոլհետան քաղաքում: Առաջին մոդելը դառնալու է սեդան Saab 9-3-ը:
Այս տարվա սեպտեմբերին հաղորդվում էր, որ 2014 թվականին Saab 9-3-ը ձեռք կբերի էլեկտրական շարժիչ:










